
Թերթը-ը գրում է, թր ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակված, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանի թափուր պաշտոնի համար 3 անուն է շրջանառվում.”Վճռաբեկ քաղաքացիական պալատից Գոռ Հակոբյանի, վարչական վերաքննիչից Հովսեփ Բեդևյանի և վարչական դատարանի դատավոր, Վանաձորի քաղաքապետի որդու՝ Աղասի Դարբինյանի անունները: Վերջինս ընդամենը մեկ տարի է, ինչ դատավոր է նշանակվել”:Ամենահավանական թեկնածուն Գոռ Հակոբյանն է, որին հովանավորում է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, իսկ Բեդևյանին հովանավորում են նախագահականից: Նա 2003-2008 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակագմի իրավաբանական վարչությունում”,- հավելում է թերթը: