
ՊՍԺ-ի ղեկավարությունը վերջին շրջանում սկսել է նոր մարզչի փնտրտուքները, որը կարող է փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյին։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, փարիզյան ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն Զինեին Զիդանն է։
Որպես այլընտրանքային տարբերակ դիտարկվում է նաև Յոահիմ Լյովի և Անտոնիո Կոնտեի թեկնածությունը։
Ըստ աղբյուրի՝ չնայած ՊՍԺ-ի գրանցած փոփոխական հաջողություններին, այնուամենայնիվ ակումբի ղեկավարներն այնքան էլ գոհ չեն Պոչետինոյի աշխատանքից։