Եվրոպայում գազի գինը, հոկտեմբերի 5-ին բորսաներում առևտրի ընթացքում, գերազանցել է 1000 խմ-ի համար 1400 դոլար ցուցանիշը: Ինչպես գրում է iz.ru-ն, դա են վկայում ICE բորսայում առևտրի տվյալները:
Այսպիսով, կրկին սահմանվել է պատմական ռեկորդ: Նիդեռլանդներում TTF հաբում նոյեմբերյան ֆյուչերսային պայմանագրի գինը առևտրի ընթացքում հասել է 1000 խմ-ի համար 1427 դոլարի:
Սեպտեմբերի 26-ին Եվրոպայում հայտարարվել է էներգետիկ ճգնաժամի՝ մինչև ձմեռ հնարավոր երկարաձգման մասին: Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը նշել է, որ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև «կանաչ» էներգիայի անցման դժվարություններով: