
Facebook ընկերությանը պատկանող Instagram սոցկայքի աշխատանքում խափանում է առաջացել երկրորդ օրն անընդմեջ: Խնդիրների մասին հայտնել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների բնակիչները:
Օգտատերերի մեծամասնությունը հայտնում է սերվերի հետ կապի խնդրի մասին: Բացի այդ, Facebook-ը, դրա հաղորդագրային ծառայությունը և WhatsApp-ը նույնպես աշխատանքի խափանման են բախվել աշխարհի շատ երկրներում: Մասնավորապես, Facebook-ի օգտատերերի գրեթե 70%-ը հայտնում է, որ խնդիրներ ունի սոցիալական ցանցի կայք մուտք գործելու հարցում: WhatsApp-ից օգտվողները խնդիրներ ունեն ինչպես սմարթֆոնի, այնպես էլ համակարգչի վրա: