
Ազգային ժողովում քննարկվելու է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: ArmLur.am-ն ըստ ոլորտների կներկայացնի, թե ինչ փոփոխություններ են եղել բյուջեի նախագծում:
Օրինակ այս անգամ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 27,4%-ով։
Բյուջեի նախագծի համաձայն՝ 25,150,174,600 ՀՀ դրամ է հատկացվելու գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը 82,8%-ով ավելին է, քան հատկացվել էր 2021թ․ համար հաստատված բյուջեով, և 59,3%-ով գերազանցում է գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի միջոցառումների իրականացման համար 2021 թ. հատկացված միջոցների փաստացի ծավալը:
Ն.Հ.