Ռազմական ծախսերն ավելացել են 33 մլրդ դրամով. 2022-ի բյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը սեպտեմբերի 30-ին հավանության արժանացրեց 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Այն կքննարկվի արդեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, ապա լիագումար նիստում: ArmLur.am-ը ներկայացնում է բյուջեի նախագծում առկա փոփոխությունները:

Հայաստանի 2022 թվականի բյուջեի ծախսերը 2021 թվականի համեմատ աճել են շուրջ 5 տոկոսով կամ 337 միլիարդ դրամով։ Իսկ եկամուտներն աճել են 33 տոկոսով կամ մոտ 400 միլիարդ դրամով։

Ինչ հատկացումներ են արվել թերեւս թիվ մեկ ոլորտին:  Բյուջեի նախագծով ծախսերի 23․7 տոկոսը կազմում են «Պաշտպանություն, հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործ» տողով հատկացումները՝ 518․8 մլրդ։ 2021 թվականի համեմատ այս տողով աճը կազմում է շուրջ 11 տոկոս։

Պետբյուջեի 2022 թվականի նախագծով 33 միլիարդ դրամով ավելացել են ռազմական ծախսերը. այս տարվա 312 միլիարդ դրամի փոխարեն 2022-ին նախատեսվում է հատկացնել 345 միլիարդ դրամ։

Հատկացումների մեծ մասն ուղղվելու է ՊՆ շենքային պայմանների բարելավմանը։ Միաժամանակ, 2021 թվականի համեմատ չի փոխվելու ռազմական կարիքների բավարարմանը նախատեսվող գումարի չափը՝ 217 միլիարդ դրամ։ Նշենք, որ 2020 թվականին բյուջեի այս կետով հատկացվել է 243 միլիարդ դրամ։

Ն.Հ.




Լրահոս