Հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք, 381 առողջացած, մահվան 21 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 267 363 դեպք, որոնցից 245 757-ն` առողջացած, 5440-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 770 914 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 8947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք: Ունենք 381 առողջացած, 21 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է:




Լրահոս