Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, Ադրբեջանն է հրաժարվել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի հարկեր չվճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի էր, օրեր առաջ Իրանն իր օդային սահմանները փակել է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար, այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։

Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի նաև այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը:

Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին:

Տեղեկություններ կան, որ Հայաստանի օդային տարածքը երբեք փակ չի եղել Ադրբեջանի համար, դեռևս 2013-2014 թվականներին Ադրբեջան ինքն է իր նախաձեռնությամբ դադարել օգտվել Հայաստանի օդային տարածքից, որպեսզի Հայաստանի օդային տարածքից օգտվելու համար ստիպված չլինի հարկեր վճարել Հայաստանին։




Լրահոս