
Երևանի
քաղաքապետի
թիրախում
են
հայտնվել
Մաշտոցի
պողոտայի, Սայաթ-Նովա և Բաղրամյան փողոցների գովազդային վահանակները, որոնք, ըստ քաղաքապետի, խանգարում են երթևեկությանը և Երևանի ճարտարապետական տեսքին: Օրինակ, Մաշտոցի պողոտայի վահանակի պատճառով չի երևում Մատենադարանի շենքը: Երեկ մինչև երեկոյան ժամը 10-ը գովազդային կազմակերպություններին ժամանակ էին տվել, որ կամովին հանեն դրանք: Ժամը 10-ից Երևանի քաղաքապետարանն անցավ գրոհի` կռունկները գործի դրվեցին: