ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակ Դավթյանի մասով որոշում կկայացվի՝ կարգավիճակի փոփոխությո՞ւն, թե՞ պաշտոնից ազատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով իշխանությունները իրավապահ համակարգի հետ քննարկում են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետագա ղեկավարման հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ առաջիկայում Արտակ Դավթյանի կարգավիճակի փոփոխություն լինի, ասել է, թե՝ նրան կազատեն ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Ինչով է պայմանավորված իշխանության սեւեռվածությունը Արտակ Դավթյանի վրա: Մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինիս կարգավիճակի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնյանի դեմ հարուցված քրեական գործով:

Հոկտեմբերի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԱԾ-ն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հարցաքննության կհրավիրի նաեւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաեւ նրան:

Տոնոյանն ու «Պատրոն Դավո»-ն անցնում են ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով:
Ազգային անվտանգության ծառայությունն հայտնել է, որ նա, ինչպես նաև ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ձերբակալվել են և այդ քրեական գործով մեղադրյալ ներգրավվել: Խոսքը շուրջ 4.7 միլիոն դոլարի չարաշահման մասին է: Նախաքննական մարմնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ քրեական գործի մանրամասները ներկայացված չեն, միայն նշվում է, որ քրեական հետապնդում է հարուցել ԶՈւ նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ` առանց անունների:

Ավելի ուշ կալանավորվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, որը եւս գտնվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»:

Քնար Մանուկյան




Լրահոս