Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրը միակողմանի փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։




Լրահոս