
Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Զովունի գյուղի մի բնակիչ և հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 10-ին, Մրգաշեն գյուղի հանդամասից գողացել են իրեն պատկանող ձին` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:Նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, Զովունի գյուղից բերման է ենթարկվել Գյումրիի 23-ամյա մի բնակիչ, որը խոստովանել է, որ ձին, ս/թ հոկտեմբերի 10-ին, 100.000 դրամով վաճառել է Նոր-Հաճըն քաղաքի մի բնակչի։Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: