ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնիները՝ Հայկոյի մահվանից 7 օր անց. ինչպես են նրան հիշում ընկերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթ օր առաջ կյանքից հեռացավ ամենավառ գույներից մեկը՝ սիրո երգիչ, մեծ ռոմանս Հայկ Հակոբյանը (Հայկոն): Սիրված երգչի մահը մեծ կորուստ էր, ոչ միայն հայ երաժշտական աշխարհի, այլ նաեւ ողջ ազգի համար:

Սիրված երգչի անժամանակ մահվան կապակցությամբ նրա մահվանից յոթ օր անց ինչպես են հիշում նրան ընկերն եւ ինչ գրառումներ են կատարում.

Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Հոկտեմբերի 7- ն է…Հայկի 7- ը…:
Մեր «Երջանկության մեխանիկայի» վերջին օրը: Պիտի սովորենք վերջապես ՆՈՐՈԳԵԼ՝ մեր բոլորի խախտված «երջանկության մեխանիկան»…( որքան էլ, որ անհնարին չթվա)
Իմ երջանկությունն ի՛մ Մարդիկ են, որոնք Ընտանիքումս են, Մարդիկ, որոնք Ֆիլմում էին, Մարդիկ, որոնք ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆՆ են իմ, Մարդիկ, հազարավոր մարդիկ որոնք ՍԵՐ ԷԻՆ ուղարկում ինձ էս ամբողջ ընթացքում՝ նամակներով՝ շնորհակալությամբ, ներողություններով, բարությամբ ու անսահման տաքությամբ, դուք էլ ինձ կներեք, եթե ինչ-որ բան էնպես չի եղել կամ չի… ձեր նորոգ Սերը տեղ հասավ: Աշխարհում մի հաստատ բան կա. Սերը, մնացածն ունայնություն է:Վերեւ… Սերն էլ հենց տանում է:

Առանձին, անհագ ու հավերժ շնորհակալություն ՝Մաեստրոյին, որն էնքան սիրուն է տեսնում աշխարհը,այնքան նուրբ, որ ուզում ես իսկապես՝ Ալիսայի պես մնալ էդ հրաշքների աշխարհում…Անմոռաց երաժշտությունը Հայկոյի, որը հավերժ սիրո ճանապարհ դարձավ…:

Երգչուհի Անահիտ Շահբազյան. «Հայկո՜ էս ոնց եմ քեզ սիրել ու չեմ հասկացել, ոնց եմ սիրում երգերդ, մաքրամաքուր, պարզ երաժշտություններդ…էտ ինչ իդեալական ես ստեղծագործել, որ չկա մի գործ կիսատ սիրեմ: Դու ապրում ես,ժպտում ես ինձ ամեն Աստծո օր,խոսում ես հետս քո դրական լիցքերով ես այս պահից սկսած էլ չեմ հիշելու 7 օր առաջվա տեսածս…ջնջում եմ մտքիցս ու սկսում մտածել,որ գնացել ես շատ հեռու քաղաք ապրելու,որտեղ չկա ինտերնետ ու հեռախոսակապ,որ քեզ շատ լավ ես զգում ու բոլորիս ջերմ համբույրներ ու սեր ես փոխանցում»:

Իսկ, ահա Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով Հայկոյի նախկին կինն է Ինստագրամի իր էջում հրապարակել է հատվածներ Հայկոյի մենահամերգից, որոնց ժամանակ երգիչն իր խոսքն էր ուղղել որդուն՝ Արմանին։

Որդուն ուղղված խոսքում Հայկոն ասել է․ «Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք սիրտը»։

«Ամբոխի հետ խոսելիս միշտ մաքուր մնա։ Արքաների հետ քայլելով մնա պարզ ու բաց։ Մարդիկ երբեք քեզ չեն վնասի, եթե քեզ հետ հաշվի նստեն »,- ասել է Հայկոն տղային։

Եզրափակիչ խոսում էլ երգիչը նշել է․ «Իմ աշխարհը դու ես ու այս բարդ խորհուրդներից զատ կա մի պարզ ճշմարտություն, ես քեզ սիրում եմ, տղես»։

Նշենք, որ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին, կորոնավիրուս հիվանդության հետեւանքով: Հայկոն 48 տարեկան էր։

Սեպտեմբերի 21-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց։

Հայկոն 1987 թ. ավարտել է Երեւանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1999 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. եւ 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. եւ 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաեւ «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

Լիդա Եղիազարյան




Լրահոս