![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/timthumb-3-4.jpg)
Վրացի բժիշկները վախենում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջության համար․ արդեն 7-րդ օրն է՝ նա հրաժարվում է սննդից:
Վրաստանի երրորդ նախագահ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1 -ին, Թբիլիսիում։ Նույն երեկոյան նա հացադուլ է հայտարարել: Իր նամակներից մեկում Սաակաշվիլին զգուշացրել է, որ առողջության վատթարացման կամ ուշագնացության դեպքում հրաժարվում է բժիշկների օգնությունից: New Hospitals կլինիկայի վերակենդանացման և կրիտիկական բժշկության ամբիոնի վարիչ Վախթանգ Գալոիանին ասել է, որ հացադուլը կարող է առողջական լուրջ խնդիրներ ստեղծել նախկին նախագահի համար։
Սաակաշվիլիի փաստաբանները պահանջում են հնարավորինս շուտ նշանակել դատավարության օր: