
Մեքսիկական բանտերից մեկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի հետեւանքով զոհվել է 7 բանտարկյալ,-հաղորդում է BBC-ին:Բանտը տեղակայված է Նուեւո Լեոն նահանգի Մոնտերեյ քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության տեղեկություններով` մոտ 60 բանտարկյալներ սկսել են այրել դոշակները եւ ծեծկռտուք հրահրել մեկը մյուսի դեմ` օգտագործելով ինքնաշեն դանակներ:Իշխանությունները կարծում են, որ այս անկարգությունները, հնարավոր է, պատասխան են “Զեթաս” նարկոկարտելի ղեկավար Կառլոս Օլիվիա Կաստիլիոյի ձերբակալությանը: