Հայաստանի ոչ պարենային ապրանքների սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն գնաճ է արձանագրել՝ 0.7 տոկոսի չափով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.8 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կոշիկի եւ հագուստի շուկայում եւս գնաճ է արձանագրվել. ըստ վիճակագրական կոմիտեի՝ հագուստի գինը բարձրացել է 1.8 տոկոսով, կոշիկը՝ 1.2 տոկոսով: Փոխարենը ոսկերչական զարդերի գներն են նվազել՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ 1 տոկոսով:
Բայց մյուս կողմից, մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում վարսավիրանոցներում եւ անձնական սպասարկման սրահներում ծառայությունների սակագները բարձրացել են: Ի դեպ, Հայաստանում իրավաբանական ծառայությունների համար վճարներն են բարձրացել: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 0.3 տոկոսով: Բարձրացել են նաեւ կրթության ծառայությունների սակագները: Այս ոլորտում հավելաճը կազմել է 1.4 տոկոս:
Իսկ ահա բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 0.5 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սա պայմանավորված է COVID 19-ի թեստավորման գների 10.1 տոկոս նվազումով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.