
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը Իրանից ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինի հետ և առավելության հասավ 10։6 հաշվով:
Ամոյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համարա կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 8-ին: