Կառավարության դեռ ապրիլի 15-ի նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նրանք առաջարկում են ստեղծել Ներքին Գործերի նախարարություն:
Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարության ենթակայությանն է հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիր։ Նկատենք սակայն, որ այս նախագծի հաստատումից անցել է հինգ ամիս, սակայն այն խորհրդարան այդպես էլ չի հասել եւ չի քննարկվել: Մենք տեղեկացանք սակայն, որ նախագծի վրա դեռ շտկումներ են իրականացվում եւ միայն դրանից հետո այն վերջնական տեսքով մինչեւ տարեվերջ կներկայացվի պատգամավորների դատին:
Նշենք, որ նախագծի նախնական տարբերակով ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։