«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կալինինի, Լանջային փողոցների, Տիգրան Մեծ պողոտայով և Մյասնիկյան, Զորյան, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Շնող գյուղի, ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն` Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Սպորտային փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Երևան քաղաքի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Քանաքեռի փողոցի թիվ 2, 4, 5, 6, 12, 13, 14, 15, 16, 17 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: