«Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել Է ANSA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտարարի մոտ ժամանակներս, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված Է: Բացի Պիեմոնտի հյուսիսային մարզի վարչական կենտրոնից, հեղինակավոր մրցույթի անցկացման համար, որտեղ ներայացված են երաժիշտներ ամբողջ Եվրոպայից, հավակնել Էին Միլանը, Բոլոնիան, Ռիմինին եւ Պեզարոն:
Իտալիան «Եվրատեսիլն» ընդունելու իրավունքն ստացել Է Maneskin խմբի հաղթանակից հետո: Իտալիայի այդ հաղթանակը դարձել Է երրորդը «Եվրատեսիլի» պատմության մեջ եւ առաջինը 1990 թվականից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: