
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում 346 միլիոն մարդ տառապում է շաքարախտով, եւ նրանց մեծ մասը բնակվում է միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում: Կազմակերպությունը կանխատեսում է, որ ընթացիկ միտումների շարունակման դեպքում՝ հիվանդության պատճառով մահացողների թիվը կկրկնապատկվի 2030-ին, իսկ առողջապահության մասնագետները զգուշացնում են, որ այն կարող է դառնալ համաշխարհային համաճարակ՝ առողջական եւ տնտեսական զգալի հետեւանքներով