ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում ամուսնալուծության դեպքերն ավելացել են. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սկսել են շատ ամուսնանալ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 8 ամիսներին ամուսնության դեպքերը կազմել են 11 հազար 262, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 7716: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 3546-ով ավելացել են ամուսնության դեպքերի քանակը:

Հայաստանում սկսել են նաեւ շատ ամուսնալուծվել: Օրինակ այս տարվա հունվար-օգոստոսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2892, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծությունները պակասել են 769-ով: Մասնագետների խոսքերով հայկական ընտանիքներում հաճախ առաջին տարիներին ամուսնալուծության նախաձեռնողը կինն է լինում, իսկ տղամարդը փորձում է ամուսնալուծվել ավելի մեծ տարիքում։

Բայց մյուս կողմից, հաճախ ամուսնալուծվում են երիտասարդները, քանի որ ամուսինների միջեւ տարաձայնություններ սկսվում են հենց ամուսնության 2-րդ կամ 3-րդ տարում։ Ըստ մասնագիտական շրջանակի՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սպասումներն ու իրականությունը շատ հաճախ չեն համընկնում, հետո առաջանում են կենցաղային խնդիրներ, որոնց շատերը պարզապես չեն դիմանում։

Բացի այս, տեսակետ կա, որ Հայաստանը ամուսնալուծությունների ցածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է, քանի որ հայերը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում ընտանիք կազմելուն:

Ս.Հ.




Լրահոս