Ինչու է չեղարկվել Երևան-Մոսկվա-Երևան չվերթը. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է տարածել՝ կապված այսօր չեղարկված Երևան-Մոսկվա-Երևան չվերթի հետ:

«Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով:

Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր: 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է Արմենիա ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով: 86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս: 15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը: 29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:

Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն:

Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»,- գրել է Խաչատրյանը:




Լրահոս