Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։
Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության յոթ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ մեկ ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից, հինգի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ մեկ ոստիկանի՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։