Կեղծ տեղեկություններ՝ պաշտոնական փաստաթղթերում. Արցախի ԱԱԾ բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությանը հասցվել է գույքային մեծ վնաս: Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։

ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2021թ. հունվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ՝ հյուրատնում բնակվող անձանց մասին, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի հասնող շուրջ 1.195.200 դրամ գումարի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն/, 334-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական անփութություն/ և 345-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում/ նախատեսված հանցանքների հատկանիշներով:




Լրահոս