Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի կենտրոն Հարիսբերգ քաղաքը հայտարարել է իր սնանկացման մասին,- հաղորդում է Reuters -ը: Իմանալով Հարիսբերգի սնանկացման մասին՝ նրա ավանդատուները, որոնք հիմնականում Ուոլ Սթրիթի ֆինանսական կորպորացիաներն են, 6 դատական հայց են ներկայացրել նրա դեմ: Սակայն պաշտոնյաներն ի վիճակի չեն վերադարձնել շուրջ 300 մլն դոլարի հասնող պարտքը, քանի որ դա մի քանի անգամ գերազանցում է Հարիսբերգի բյուջեն: Հարկ է նշել, որ Հարիսբերգի քաղաքապետը կտրուկ դեմ էր սնանկություն հայտարարելու դիմումին, քանի որ, նրա կարծիքով, այդ քայլը կարող է վտանգի տակ դնել քաղաքի ապագան, զրկել նրան վարկերից և խաչ քաշել որոշ տեղական նախագծերի վրա:
ԱՄՆ նահանգային քաղաքներից մեկը սնանկացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ