ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտգործնախարարների երկար հանդիպումից մինչև Սեյրան Օհանյանի որդու վիրավորվել. ինչ կատարվեց մեկ տարի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից մեկ տարի անց. 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Մոսկվայում  ընթացող Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ ՋեյհունԲայրամովի միջեւ  հանդիպումը մինչեւ կեսգիշեր այդպես էլ չավարտվեց: Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողները ենթադրել են, որ Ջեյհուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն՝ Իլհամ Ալիեւին զանգելու համար:

Ինչ կատարվեց ուղիղ մեկ տարի առաջ. ArmLur.am-ը ներկայացնում է քրոնիկոնը.

Կեսգիշերին Կրեմլը տարածեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որով վերջինս կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված, ապա հայտնեց, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում։ Հայկական միանական տեղեկատվական հարթակը հայտնեց, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 300 սպանված:

Հոկտեմբերի 8-ի դրությամբ, պաշտոնական տվյալով՝ հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ, Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ապա Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 26 զինծառայողների անուններ։

ՊԲ-ն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:

Ռազմական գործողություններին մասնակցելիս վիրավորվել էր Արցախի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի որդին:

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են հայկական ուժերը ոչնչացնում ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյունը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս