ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր նախագիծ. թեստի կամ պատվաստման թղթի բացակայության դեպքում կարող եք ազատվել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ:

Նախագծով առաջարկվում է. «Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը»:

Մեկ այլ փոփոխությամբ պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:

Ստացվում է՝ նախագծի ընդունման պարագայում, եթե  գործատուին չներկայացվի պատվաստված լինելու կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան, ապա գործատուն իրավունք կունենա չթողնել աշխատավայր:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս