Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զիված ուժերի կողմից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ: