![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/zvartnoc-e1525247112562.jpg)
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ակբար Կ.-ն, որը 2013 թ. ապրիլի 10-ից Կիպրոսի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ծանր հանցագործության շուրջ նախնական համաձայնության գալու և կողոպուտի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: