ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Բաթումիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ:
«Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է «Twitter»-ի միկրոբլոգում:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ է մահացել: