Բաթումում բնակելի շենքի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով այսօր Բաթումում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի: Հաղորդում է 1tv.ge-ն՝ վկայակոչելով միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարությունը։
«Հոկտեմբերի 5-ին կայացած համակարգող խորհրդի որոշումը՝ թույլ տալ խաղերին ներկա լինել հանդիսատեսի 33%-ին, անվավեր է ճանաչվել:
Տոմսերի համար վճարված գումարը կվերադարձվի քաղաքացիներին: Խաղին կկարողանան ներկա լինել միայն Հունաստանի պատվիրակությունը, որն արդեն Բաթումում է, և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները»,- ասված է հայտարարության մեջ: