ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Երևանի քաղաքապետարանը շարունակում է Մնացականյանի մայթերի լայնացման ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքն այսօր իր տարեդարձն է տոնում, ինչի առթիվ ArmLur.am-ը զրուցեց մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ ու քաղաքի համար բավական հավակնոտ ծրագրեր մշակած Վիկտոր Մնացականյանի հետ։

– Պարոն Մնացականյան, ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ Երևանի քաղաքապետարանը ձեր՝ մայթերը լայնացնելու ծրագիրն է սկսել շարունակել։

– Շատ լավ եմ վերաբերվում, որ քաղաքապետարանը վերջապես հասկացել է մայթերի կարևորությունը քաղաքի հարմարավետության և զարգացման համար։ Իսկ մեր առաջ քաշած ծրագիրը տարբերվող էր, որ առաջին անգամ քաղաքաշինության մեջ Հայաստանում մենք փողոցը նեղացրրինք, իսկ մայթերը լայնացրինք, ինչով Կենտրոնը փորձեցինք ավելի գրավիչ դարձնել տուրիստների համար և բարեհարմար բիզնեսների օրինակ խանութների կամ կաֆեներին համար, ինչի կարիքը գիտեք Երևանը շատ ունի։

Բացի այդ՝ էսթետիկ առումով բավական գեղեցիկ տեսարան ստացանք։ Ծրագրի մեկնարկը Կողբացի փողոցից տվեցինք, երբ ոչ միայն լայնեզր մայթ կարողացանք սարքել, այլ հատուկ միջազգային չափանիշներին համապատասխան հեծանվաուղի առանձնացնել։ Թեև նախկինում էլի փորձեր էին եղել նոր հեծանվաուղիներ կառուցելու, բայց դրանք ընդամնեը սխալ գծանշումներ էին մայթերի վրա։ Իսկ դա ոչ պակաս վտանգավոր է, քանի որ արագության մեջ ընթացող հեծանիվը կարող է գալ ու վրաերթի ենթարկել հետիոտին։ Երևանի օրը, հենց դա եմ համարում մեծագույն նվերը թեկուզ ինձ կամ այլ սրտացավ երևանցիներին և իհարկե, որ հասկացան երկու տարի անց և շարունակում են մեր նախաձեռնած ծրագիրը։
Նաև կուզեի ասել, որ քաղաքի կենտրոնը պետք է բեռնաթափել տրանսպորտային տարատեսակ միջոցներից, որ քաղաքացիներն անարգել կարողնան քայլել ու զբոսնել։

– Իսկ այժմ ինչո՞վ եք զբաղվում։

– Շարունակելու եմ զբաղվել քաղաքային պլանավորման, ինչպես նաև Փոքր Կենտրոնի այլ փողոցների մայթերի լայնացման և նոր հասարակական գոտիների նախագծմամբ։ Այժմ, օրինակ, Պուշկին ու հարակից այլ փողոցների մայթերն ենք ցանկանում տեսնել լայնացրած և բարեկարգված, ինչը շուտով կներկայացնենք հանրությանը։




Լրահոս