Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա – Հայաստան հանդիպումը։
Ազգային թիմը հանգրվանել է Բուխարեստի JW Marriot հյուրանոցում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։