Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել:
Մինչեւ 89 կգ քաշային կարգում լավագույն արդյունքն է ցույց տվել Ալեքսանդր Լազարյանը: Նա երկամարտում բարձրացրել է 323 կգ ու չեմպիոն հռչակվել: 2-րդ տեղը զբաղեցրած Միխայիլ Պոդկորիտովին (Ռուսաստան) նա 1 կգ է գերազանցել: