Թաթարստանի Մենզելինսկ քաղաքում ընկել է աերոդրոմային ակումբին պատկանող L-410 ինքնաթիռը:
Ինքնաթիռում եղել է 23 մարդ, նրանցից 21-ը պարաշյուտիստներ են, 2-ը՝ անձնակազմի անդամներ:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Թաթարստանում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման փաստը:
Փրկարարներն ինքնաթիռից դուրս են բերել վիրավորների, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հայտնի է, որ ինքնաթիռը շահագործվել է ավելի քան 34 տարի: