Վրաստանում սգո օր է: Պետական դրոշները իջեցված են երկրի բոլոր վարչական շենքերի վրա:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Բաթումում բնակելի շենքի փլուզման զոհերի։
Բաթումում՝ Մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել էր: Զոհվել է 9, վիրավորվել՝ 1 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: