Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել պետական գույքի կոմիտեի գլխավոր քարտուղարի նշանակման մասին: Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մարո Մարգարյանի դիմումը՝
Մարո Գեղամի Մարգարյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»։