ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողության դեպք ՊՆ N զորամասում. կտրել են կապ ու էլեկտրաէներգիա ապահովող մալուխները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարևձավ, որ իրավապահները ուշագրավ դեպք են բացահայտել: Նարեկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի ընթացքում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի տարածքում գտնվող «Փուչիկներ» կոչվող տեղանքի հենակետում անցկացված զորավարժությունների ընթացքում կորցրած դրամապանակը փնտրելու նպատակով 2021 թվականի մայիսի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում իրեն պատկանող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքից ուղևորվել է դեպի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի հիշյալ տարածք, որտեղ փնտրել է դրամապանակը, ապա այն չգտնելով տունդարձի ճանապարհին, Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետի շենքից դեպի դաշտամիջյան տարածք գնալով ծառի վրա նկատել է փաթաթված մալուխ, մեքենայից վերցրած հարթաշուրթով կտՐել է մալուխի ծայրերը, որից հետո քաշել և իջեցրել է ՀՀ ՊՆ Ն զորամասի Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետի կապն ապահովող շուրջ 100 մետր Պ-270 տեսակի և էլեկտրաէներգիա ապահովող շուրջ 70 մետր մալուխները, տեղափոխել Վանաձոր քաղաք և հանձնել գունավոր մետաղների ընդունման կետում՝ զորամասին պատճառելով 190000 դրամի վնաս:

Ք.Մ




Լրահոս