Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին հանդիպումից զատ այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանում կկայանա նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը: Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն արդեն մեկնել է Մոսկվա:
ArmLur.am-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատավական համակարգի համակարգող Տեր Եսայի Արթենյանի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ օրակարգով է տեղի ունենալու երեք երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումը:
Սևակ Վարդումյան