Նախկին պատգամավորի համար նոր գործ են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս հոկտեմբերի 1-ին ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Եղիշե Սողոմոնյանին իշխանությունը նպատակ ունի «գործուղել» Հաշվեքննիչ պալատ:

Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 18-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արդեն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով պատրաստվում է նիստ հրավիրել: Հանձնաժողովը հենց այդ օրը պետք է կողմ քվեարկի Սողոմոնյանի թեկնածությանը, որպեսզի արդեն Աժ ամբիոնի մոտ վերջինս ներկայացնի իր ծրագրերը ու կազմակերպվի ընտրությունը:

Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սողոմոնյանը իշխանության սրտով թեկնածու է ու կարծես, թե որևէ խնդիր չի առաջանալու ընտրությունների հարցով: Հավելենք, որ ՀՅԴ-ական Արա Նռանյանի պալատի անդամության ժամկետը լրանալուց հետո տեղը «բաց» էր մնացել, ինչի համար որոշվել է Եղիշե Սողոմոնյանին այնտեղ տեղավորել աշխատանքի:




Լրահոս