Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ՀՕՊ ստորաբաժանումները երեքշաբթի օրը զորավարժություններ կսկսեն երկրի կենտրոնական անապատային տարածքներում: Այս մասին հայտնել է հրամանատարներից մեկը, հաղորդում է Tansim-ը:

Նա ասել է, որ առաջիկա զորավարժություններն ուղղված են մարտական ​​պատրաստվածության բարձրացմանը, զսպող ուժի ամրապնդմանը, տարբեր սպառնալիքներին դիմակայելու ՀՕՊ համակարգերի գնահատմանը, էլեկտրոնային պատերազմի և կիբերհարձակումների դեմ գործողությունների իրականացմանը և բանակի և ԻՀՊԿ-ի հրամանատարության և վերահսկման կենտրոնների միջև համակարգման բարձրացմանը:

Զորավարժության մասնակիցները կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ, կիրականացնեն մարտավարություններ՝ պաշտպանելու զգայուն կենտրոնները և պաշտպանվելու են օդային սպառնալիքներից, խելացի զինամթերքից, թևավոր հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից:

Իրանի ՀՕՊ-ն ամենամյա զորավարժություններ է անցկացնում՝ երկրի օդային տարածքը պաշտպանելու կարողությունները բարձրացնելու նպատակով:




Լրահոս