“Ժառանգություն” կուսակցությունը բաց է քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցության համար,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:Խուրշուդյանը նկատեց, որ “Ժառանգություն” կուսակցությունը, հակառակ որոշ մարդկանց պնդումների, լայն ժողովրդականություն է վայելում: “Մեր հարցումների համաձայն` եթե ընտրությունները կայանան վաղը, ամենքիչը կրկնակի թվով, քան ներկայումս ենք, մուտք կգործենք խորհրդարան”,- վստահեցրեց կուսակցության ներկայացուցիչը` խորհուրդ տալով չլսել ամեն տեսակ “տնաբույծ” քաղաքագետների եւ սոցիոլոգների գնահատականները, թե իբր “Ժառանգությունն” առաջիկա խորհրդարանական ընտրություների ընթացքում խորհրդարան դժվար թե մուտք գործի: Անդրադառնալով ՀԱԿ-ի հետ հնարավոր համագործակցության թեմային` Հովսեփ Խուրշուդյանը նկատեց, որ ոչ մի ուժի դեմ դռները չպետք է փակել:
Ժառանգություն. Ամենաքիչը կրկնակի թվով կմտնենք խորհրդարան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ