Ընդդիմադիր պատգամավորի առաջարկը՝ գնումների համար շեմ սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքում եւ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնութամբ: Նա առաջարկում է ամրագրել, որ մեկ անձից գնումներ կատարելու դեպքում առավելագույն թույլատրելի սահմանաչափը լինի 25 մլն դրամը` բացառությամբ առողջության եւ պաշտպանության նպատակով իրականացվող գնումների:

Այդ առաջարկով մնացած պայմաններում` նյութատեխնիկական ապահովվածության, որեւէ ծառայության կամ ապրանքի պատվիրման համար խիստ անհրաժեշտ է հստակ թույլատրելի շեմի սահմանում, որը մի կողմից չի սահմանափակի մրցութային կարգով գնումների անցկացումը, կնպաստի առավել բարենպաստ մրցակցային համակարգի եւ առհասարակ գնումների ընթացակարգի կայացմանը, մյուս կողմից էլ հնարավորինս կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

Ն. Հ.




Լրահոս