ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փախուստ բանտից». 9 անձ գործի են անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նուբարաշենի բանտից փախուստի փորձ է տեղի ունեցել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ալինաղի Թաղիի Հասսանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ «Նուբարանշեն»ՔԿՀ պահվող մի խումբ կալանավորված և դատապարտված անձանց՝ Արաշ Ազիզմորադի Նեմաթիի, Հուման Բահմանի Հաջի Փուրիի, Մորտեզա Ակբարի Հասսանիի, Համիդ Ալիի Սադեղփուրի, Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշի, Ալեքս Ալբերտի Ավասաֆի, Հոսեյն Ռեզայի Մոհամմադիղահրուդիի հետ փորձել են փախուստի դիմել կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու վայրից, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով։

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ վերոնշյալ անձինք նման փորձ կատարել են նաև 2018 թվականին, սակայն այդպես էլ չեն կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել:

Գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Գործն ուղարկվել է դատարան։

Քնար Մանուկյան




Լրահոս