ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գայանե Սայադյանը մեղադրվում է, որ նա, 2004 թվականի ապրիլի 6-ից թիվ 09-Կ կարգադրությամբ մինչև 2018 թվականի հունիսի 19-ը հանդիսանալով Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նախապես տեղյակ լինելով, որ հարսի՝ 1989 թվականին ծնված Լուսինե Լևոնի Միքայելյանի կողմից ներկայացված աշխատանքային 0148291 համարի գրքույկը չի համապատասխանում իրականությանը՝ կեղծ է, այդ մասին տեղյակ չպահելով Արմավիրի մարզպետին, շահադիտական նպատակով 18․09․2009թ բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ գրություն է կազմել Արմավիրի մարզպետի անունից, որով հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 28․07․2009թ․ թիվ 657 Ա/Ք հրամանով հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության կարգը, վերջինս միջնորդել է «Բաղրամյանի միջնակարգ դպրոցե ՊՈԱԿ ուսուցիչ Լուսինե Լևոնի Միքայելյանին մասնակցելու ՀՀ Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մանկավարժություն և սոցոլոգիաե մասնագիտության համար ընդունելության նպատակային տեղերի մրցույթին։
Այսինքն` Գայանե Սայադյանը կատարել է ենթադրյալ հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ նա անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ տեղյակ լինելով, որ Լուսինե Միքայելյանն օգտագործելով իրավունք վերապահող, բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ աշխատանքային 0189681 համարի գրքույկն այն մասին, իբրև 2005-2010 թվականներին աշխատել է Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում որպես մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ, սակայն իրականում նույնիսկ չունենալով բարձրագույն կրթություն և ՀՀ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1391-Ն որոշմամբ սահմանված հոգեբանի որակավորման պահանջները, 06.02.2010թ-ին թիվ 128 հրամանով ընդունվել է աշխատանքի Էջմիածին քաղաքի թիվ 2-րդ հատուկ դպրոց ՊՈԱԿ-ում որպես հոգեբան և այդ պաշտոնում մնացել մինչև 2012 թվականի հունիսի 5-ը, :Այսինքն` Գայանե Սայադյանը կատարել է ենթադրյալ հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքնական մարմինը նաեւ մեադրանք է առաջադրել Լուսինե Միքայելյանին որ նա «ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանե ԲՈՒՀ-ի «Մանկավարժություն և սոցոլոգիաե մասնագիտության համար ընդունելության նպատակային տեղերի մրցույթին մասնակցելու նպատակով 2009 թվականին օգտագործել է իրավունք վերապահող, 0148291 համարի բովանդակությամբ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ աշխատանքային գրքույկ:
Այսինքն` Լուսինե Միքայելյանը կատարել է ենթադրյալ հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Ք. Մ.