![](https://armlur.am/wp-content/uploads/2021/10/f6066f41917888_6066f419178c8.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին ՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում: Կլինի զրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,-հավելել է Կրեմլի խոսնակը: