![](https://armlur.am/wp-content/uploads/2021/01/5-verev-Armen-sargsyan.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ վստահության և հարգանքի վրա հիմնված համագործակցության խորացումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
«Լիահույս եմ, որ հաստատված կառուցողական երկխոսությունն առավել կընդլայնվի, և Իսպանիան կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: