Հավատում ենք, որ շնորհիվ մեր հավատքի, ինչպես նաև բարեկամ երկրների աջակցության, կարող ենք հաղթահարել այս փորձությունը ևս․ Գարեգին Բ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարծում է, որ Հայաստանը դժվար ժամանակները կհաղթահարի Ռուսաստանի և Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ:

«Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես գիտեք Ձերդ Սրբություն, դժվար ժամանակներ են եկել մեր ժողովրդի և մեր երկրի համար: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և շնորհիվ մեր հավատքի, ինչպես նաև բարեկամ երկրների, առաջին հերթին ՝ Ռուսաստանի Դաշնության աջակցության, մենք կարող ենք հաղթահարել այս փորձությունը ևս», – ասել է Գարեգին Երկրորդը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հայրապետական ​​և սինոդալ նստավայրում՝ Դանիլովի վանք կայացած հանդիպմանը:

Կիրիլ պատրիարքը հոկտեմբերի 12-13-ը Մոսկվայում հանդիպում է ունենում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13 -ին կայանալիք հանդիպումը եռակողմ է լինելու:




Լրահոս