Նյու Յորքում “Գրավեք Ուոլ Սթրիթը” ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել Ներքին Մանհեթենում գտնվող Զուկոտի զբոսայգին: Հասարակական այգու սեփականատեր հանդիսացող Brookfield ընկերությունը հայտնել է, որ տեղի ժամանակով ժամը 07:00-ին կսկսի այգու փուլային մաքրման աշխատանքները: Ընկերությունը դիմել էր քաղաքային իշխանություններին`խնդրելով օգնել իրեն այգին ժամանակավորապես ազատել օկուպանտներից: Օկուպանտները իրենց հերթին օկուպանտները ասել են.”Մենք որոշել ենք, որ դուրս չենք գա: Մենք ինքներս էլ կարող ենք մաքրել այգին”,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում “Գրավեք Ուոլ Սթրիթը” ակցիան շարունակվում է արդեն մեկ ամիս: Նրա մասնակիցները բողոքում են ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների չարաշահումների դեմ:
Նյու Յորքի օկուպանտները որոշել են շաբաթօրյակ անել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ